Jump to content

Նարցիսի մետամորֆոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարցիսի մետամորֆոզներ
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի[1]
տարի1938[2][3]
բարձրություն78,1 սանտիմետր[2]
լայնություն51,1 սանտիմետր[2]
ուղղությունsurrealism?
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ Մոդեռն և Թեյթ[2]
հավաքածուԹեյթ[2]
կայք
Ծանոթագրություններ

«Նարցիսի մետամորֆոզներ» (անգլ.՝ Metamorphosis of Narcissus ), իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալիի յուղաներկ կտավ, նկարված 1937 թվականին։ Կտավն այժմ գտնվում է Լոնդոնի Թեյթ ժամանակակից պատկերասրահում։ Նարցիսի մետամորֆոզ անվանումը կրող նկարը Դալիի պարանոյական-ճգնաժամային շրջանի կտավներից է[4] և պատկերում է Նարցիսի հունական առասպելի նրա յուրատիպ մեկնաբանությունը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալին այս կտավը նկարել է Ամերիկայում մեծ հաջողություններց հետո Փարիզ վերադառնալով և գրել է դրան ուղեկցող մեծ մեկնաբանական բանաստեղծություն։ Հին հունական առասպելի համաձայն՝ Նարցիսը արտակարգ գեղեցիկ երիտասարդ էր, ով իրեն տեսնելով աղբյուրի ջրերում սիրահարվում է իր իսկ արտացոլանքին։ Վարկածներից մեկի համաձայն՝ չկարողանալով բավարարել իր սիրո կիրքը՝ հալումաշ է եղել։ Դրամատիկ մեկ այլ վարկածում պատմվում է, որ նա խոնարհվել է ջրի առաջ՝ իր արտացոլանքը գրկելու համար և քանի որ նա ի վիճակի չէր գրկելու իր արտացոլանքը՝ ընկել է ջուրը և խեղդվել։ Դրանից հետո աստվածները նրան վերածել են նարգիզ ծաղկի։ Դալին Նարցիսին պատկերել է նստած՝ ջրին նայելիս, կողքին քայքայվող քար, որը գրեթե նույնությամբ կրկնում է նրա մարմնի ուրվագծերը, բայց այն ընկալվում է այլ կերպ՝ որպես մի ձեռք, որը սոխուկ կամ ձու է պահում, որի միջից աճելով ծաղիկ է դուրս գալիս։ Նկարի հետին պլանում կանգնած են Նարցիսի մերժված՝ մերկ հավակնորդների մի խումբը, որոնք ձեռքերով տարբեր ժեստեր են անում, միաժամանակ՝ հորիզոնում երևում է նարցիսանման մի երրորդ կերպար[5]։

Մետամորֆոզի էություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետամորֆոզի էությունը Նարցիսի ուրվագիծը հսկայական քարե ձեռքի, իսկ գլուխը՝ ձվի կամ սոխուկի վերափոխման մեջ է[6]։ Դալին օգտագործել է իսպանական ասացվածք՝ «Սոխուկը ծլել է նրա գլխում», ինչը նշանակում է կպչուն մտքեր և բարդույթներ։ Ինքնասիրահարված երիտասարդն էլ հենց նման մի բարդույթ է։ Նարցիսի ոսկե մաշկը հղում է դեպի Օվիդիոսի ասույթ, որն էլ եղել է Սալվադոր Դալիի «Նարցիսի մետամորֆոզներ» կտավի գաղափարի ոգեշնչման աղբյուր․ Օվիդիոսի «Մետամորֆոզներ» պոեմում պատմվում է նաև Նարցիսի մասին։

Ոսկե մոմը դանդաղորեն հալվում և հոսում է կրակից, այդպես հալվում և անցնում է սերը։
- Օվիդիոսի, «Մետամորֆոզներ»

Կտավը Դալիի ամենաանկեղծ նկարներից մեկն է։ Դա ուղղակիորեն բխում է Նարցիսի մասին հեղինակի գրված պոեմի վերջին տողերից, որտեղ նա դիմում է կնոջը՝ Գալային․

Գիտես, Գալա (իհարկե գիտես), այդ ես եմ,
Այո, Նարցիսը այդ ես եմ։

- «Նարցիսի մետամորֆոզներ» կտավը մեկնաբանող բանաստեղծությունից, Սալվադոր Դալի

Ցանկալի գույների հասնելու և անհրաժեշտ տեսողական ազդեցություն ստեղծելու համար, Դալին ստիպված աշխատել է էկզոտիկ, հազվագյուտ գույների հետ՝ սև փղոսկր, վինձորյան կարմիր, կանաչ կոբալտ, պրուսական կապույտ և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://artuk.org/discover/artworks/metamorphosis-of-narcissus-metamorphose-de-narcisse-117794
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.tate.org.uk/art/artworks/dali-metamorphosis-of-narcissus-t02343
  3. https://www.salvador-dali.org/en/artwork/catalogue-raisonne-paintings/obra/455/metamorphosis-of-narcissus
  4. «Art». Salvador Dali (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Метаморфозы Нарцисса». painting.artyx.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Tate. «'Metamorphosis of Narcissus', Salvador Dalí, 1937». Tate (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]